ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվող դրամական աջակցությունը բռնագանձման ենթակա չէ․ պարզաբանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող դրամական աջակցությունը բռնագանձման ենթակա չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ պատասխանելով քաղաքացիների կողմից հաճախ բարձրաձայնվող հարցերին։

Նա ընդգծել է, որ բռնագանձման ենթակա չեն ինչպես 100 հազար դրամ միանվագ, այնպես էլ բնակության ու կոմունալ ծախսերը հոգալու համար նախատեսվող համապատասխանաբար՝ 40 հազար և 10 հազար դրամ աջակցությունները։

Անդրադառնալով բնակության ծախսերի համար 40 հազար դրամի աջակցության փոխանցման ընթացակարգին, Մանուչարյանը հայտնել է, որ այն կտրամադրվի նույն կերպ ինչպես միանվագ 100 հազար դրամ աջակցությունը։

Նրա խոսքով՝ աջակցությունը ստանալու համար վարձակալության պայմանագիր կնքելը պարտադիր չի լինելու։

«Այս ծրագրով կառավարությունը նպատակ ունի ոչ թե վարձակալության ծրագիր իրականացնել, այլ մեր հայրենակիցներին ապահովել ժամանակավոր կացարանով»,-պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակը։

Հայերեն

Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը