Հասարակական

Մոպեդով Գառնու ձորն ընկած քաղաքացին մահացել է

1 րոպեի ընթերցում

Մոպեդով Գառնու ձորն ընկած քաղաքացին մահացել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 16-ին, ժամը 08։47-ին տեղեկություն է ստացել, որ Գառնու ձորում նկատվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գառնու տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոպեդը (վարորդ՝ Է. Հ., ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ):

Նշվում է, որ փրկարարները ձորից դուրս են բերել Է. Հ.-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Դուրս է բերվել նաև մոպեդը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում