Իսրայելից հատուկ չվերթով ուղևորված ՀՀ քաղաքացիներն ու նրանց ընտանիքներն արդեն Հայաստանում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն արդեն ժամանել են Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ:

Իսրայելի Հայֆա քաղաքի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իր ընտանիքին է բերել հայրենիք և մտադիր է կրկին վերադառնալ Իսրայել՝ հոգևոր ծառայությունը շարունակելու։

«Ընտանիքիս եմ բերել։ Նրանք կմնան որոշ ժամանակ, մինչև հանդարտվի, բայց ես ծառայության մեջ եմ։ Կարճ ժամանակահատվածում պիտի վերադառնամ, որպեսզի համայնքում լինեմ»,-ասաց հոգևորականը։

Իսրայելի Աշդոտ քաղաքից հատուկ չվերթով Հայաստան ժամանած Անգելինա Բալոյանը, ներկայացնելով այնտեղ տիրող իրավիճակը, մանրամասնեց, որ հատկապես շատ էին վախենում երեխաները։

«Երեխաները քնից վեր էին թռչում և ասում՝ մայրիկ նորից տագնապի ազդանշաննե՞ր են։ Ուղղակի պատմելու չէ, թե ինչ է ապրում մայրը նման պահերին։ Մեզ մոտ համեմատաբար ոչ այդքան լարված էր վիճակը, սակայն վերցրել էի պաշտպանվելու համար ինչ-որ բաներ և գիշերը նստած էի լուսացնում՝ վախենալով յուրաքանչյուր աղմուկից ու վախով, որ ինչ-որ մարդիկ կներխուժեն։ Այժմ երեխաներիս հետ եկել եմ, իսկ ամուսինս մնացել է այնտեղ»,-պատմեց նա։

Հայֆա քաղաքից դստեր և նորածին թոռան հետ հայրենիք ժամանած Նաիրա Առաքելյանը նշեց, որ զավակների ու թոռների կյանքի համար շարունակ վախենալով էր անցնում իր առօրյան։

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ կառավարությանը աջակցություն ցուցաբերելու և Իսրայելից հատուկ չվերթը կազմակերպելու համար»,-հավելեց Իսրայելից ժամանած մեր հայրենակիցը։

Հայերեն العربية English Español Français Русский

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում