«Նոր գիրք»-39/23. Խաչատրյան, Քրիստի, Բաղդասարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Սամվել Խաչատրյան, «Երևան Բլյուզ»

«Երևան Բլյուզ» վեպի հիմքում դերասաններ Տիգրան Միրզոյանի և Նունե Հախվերդյանի հեղինակած «Ստվերներ» ներկայացման փորձերի տեսագրություններն են։ Ըստ մտահղացման՝ փորձերը պիտի եզրափակվեին 2023 թվականին անանուն թատերախմբի՝ Ստանիսլավսկու թատրոնի բեմում կայանալիք առաջնախաղով։ Սակայն փորձերի անակնկալ ընդհատմամբ ու ներկայացման չեղարկմամբ գործողությունների ընթացքը դուրս է գալիս ընդհանուր տրամաբանությունից՝ ենթադրելով ավելի կտրուկ ու անսպասելի իրադարձություններ։ Գիրքը լույս է ընծայել «Էջ»-ը։

Թարգմանական գրականություն

Ագաթա Քրիստի, «Մոռացված սպանությունը»

«Մոռացված սպանությունը» Ագաթա Քրիստիի հերթական վեպերից է, որում հանդես է գալիս միսս Մարփլը: Այն նաև վերջին վեպն է՝ հետմահու հրատարակված: Գվենդա Ռիդն ամուսնու հետ որոշում է տուն գնել Անգլիայում: Բայց երիտասարդ աղջիկը կասկածում է, որ նա ժամանակին ապրել է այդ տանը և նույնիսկ տեսել՝ ինչպես է այդ տանը սպանություն կատարվում: Աղջիկն արդեն սկսում է կարծել, թե խելագարվում է, մինչդեռ միսս Մարփլը համոզված է, որ սպանություն եղել է, և օգնում է երիտասարդ զույգին թույլ չտալ, որ անցյալում կատարված սպանությունը մնա չբացահայտված: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Սուրեն Բաղդասարյան, «Արարատ 73»

ԽՍՀՄ ֆուտբոլային ուժեղ թիմերի կողքին «միջակի» համբավ ունեցող «Արարատը» 1973-ին դարձավ երկրի չեմպիոն եւ գավաթակիր։ «Արարատ 73»-ին սկսեցին սիրել ոչ միայն գրանցած արդյունքների, այլեւ ցուցադրած կախարդական ֆուտբոլի համար։ «Արարատ»-ի «Ոսկե 1973-ի» հանդիպումների ռեպորտաժները հայկական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաղորդել է Սուրեն Բաղդասարյանը։ Անվանի մեկնաբանը հուշերն ու պատմությունները շարադրել է գրքում, որում մանրամասն ներկայացված է հաղթանակ տանող ճանապարհը։ Ականատեսի բծախնդրությամբ նկարագրված է, թե ինչ դժվարություններով ու զրկանքներով է անցել «Արարատն» ու հասել այս աննախադեպ հաջողությանը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին