Հասարակական

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և ԼՂ կրոնական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչ է արել

3 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և ԼՂ կրոնական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչ է արել

ՎԱՏԻԿԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հոկտեմբերի 15-ին դիմելով Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված ուխտավորներին, մտահոգություն է հայտնել Իսրայելում և Գազայի հատվածում տեղի ունեցածի վերաբերյալ․ Նա մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։ Սբազան Քահանայապետը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և տեղի կրոնական մշակութային ժառանգությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Vaticannews-ը։

«Իր գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը խօսքը ուղղելով Սուրբ Պետրոս հրապարակ ժամանած ուխտաւորներուն, նախ իր խոր մտահոգութիւնը արտայայտեց Իսրայէլի ու մասնաւորապէս Կազայի մէջ պատահածին համար, մտահոգութիւնը արտայայտելով նաեւ Լեռնային Ղարաբաղի մէջ տիրող կացութեան համար։

«Աւելիով պակաս չէ իմ մտահոգութիւնս, Լեռնային Ղարաբաղի տագնապին համար։ Տեղահաններու մարդասիրական իրավիճակէն անդին, - որ արդեն խիստ ծանր է – կ՛ուզեմ յատուկ կոչ մը ուղղել տարածաշրջանի մէջ Վանքերու եւ աղօթատեղիներու պաշտպանութեան ի սպաս», ըսաւ Սրբազան Քահանայապետը մաղթանք յայտնելով, որ «սկսեալ Իշխանութիւններէն ու բոլոր բնակիչներէն, անոնք (վանքերը եւ աղօթատեղիները) յարգուին եւ պաշտպանուին, որպէս մշակոյթի մաս, տեղական մշակոյթի մաս, հաւատքի արտայայտութիւն եւ եղբայրութեան նշան, որ կարելի կը դարձնէ տարբերութիւններուն մէջ միասին ապրիլը», յարեց Սրբազան Պապը։

Ան ապա ակնարկեց «C’est la confiance» վերտառութեամբ այսօր հրատարակուած առաքելական յորդորագիրին, նուիրուած Մանուկ Յիսուսի եւ Սուրբ Դէմքի Սրբուհի Թերեզային։

«Արդարեւ այնպէս ինչպէս վկայեց այս մեծ Սրբուհին ու Եկեղեցւոյ Վարդապետը` Աստուծոյ ողորմած սիրոյ հանդէպ վստահութիւնն է այն ճանապարհը, որ մեզ կը տանի դէպի Տիրոջ սիրտը և անոր Աւետարանը», ըսաւ Քահանայապետը ապա ողջունեց հրապարակ ժամանած ուխտաւորներու խումբերը խնդրելով նաեւ` որ չի մոռցուի Ուքրանիան։

Սրբազան Պապը խօսքը աւարտեց բոլորին մաղթելով բարի կիրակի եւ խնդրելով որ չի մոռնան իրեն համար աղօթելու»,- ասվում է Vaticannews-ի հաղորդագրության մեջ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում