Հասարակական

Փրկարարները 25-ամյա երիտասարդի դին դուրս են բերել Վանաձորում գտնվող արհեստական լճից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները 25-ամյա երիտասարդի դին դուրս են բերել Վանաձորում գտնվող արհեստական լճից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 13-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքում՝ արհեստական լճում, տղամարդու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել Գ. Խ.-ի (ծնված 1998 թ․) դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում