Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կարող է բանակցություններ անցկացնել Մոսկվայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպման ընթացքում:

«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է (խմբ․ Երևանի և Բաքվի միջև)՝ վերջնականապես վերջ դնելու երկար տարիների հակամարտությանը։ Ռուսական կողմն, իհարկե, պատրաստ է իր գործընկերներին ցուցաբերել հնարավոր ամբողջ օգնությունն այդ հարցում: Մենք մասնավորապես համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած ձևաչափով»,- ասել է Պուտինը։

Ըստ Ռուսաստանի նախագահի՝ խոսքը նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և փորձագետների միջև բանակցությունների մասին է։

«Մենք, իհարկե, կօգնենք, որ այդ բանակցություններն ավարտվեն այդ երկրների ղեկավարների կողմից ստորագրված խաղաղության պայմանագրով»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա հավելել է՝ ընտրությունը միշտ համապատասխան երկրներինն է, սակայն Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել այդ աշխատանքի համար:

Ըստ Պուտինի՝ վերջին 3 տարվա ընթացքում ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Նա ասել է, որ այս երեք տարիների ընթացքում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում տարվել է քրտնաջան աշխատանք:

Հայերեն العربية English Español Français Русский

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց