Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի աջակցությամբ Երևան կժամանի բելգիական ընկերությունների պատվիրակությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի աջակցությամբ Վալոնիայի արտահանման և ներդրումային գործակալության (AWEX) հրավերով հոկտեմբերի 18-ին և 19-ին բելգիական ընկերությունների պատվիրակությունը կժամանի Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AWEX-ը հանդես է գալիս որպես միջոցառման գլխավոր հովանավոր։ Գործակալության նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին կկայանա պաշտոնական ընդունելություն, ինչպես նաև բելգիական ընկերությունների ներկայացուցիչների անհատականհանդիպումներ:

Հայաստանը Բելգիայի 121-րդ ներմուծող երկիրն է (86 մլն եվրո արժողությամբ բելգիական ապրանք է արտահանվել Հայաստան) և 94-րդ մատակարարը (2022 թվականին Բելգիա է արտահանվել 136,2 մլն եվրոյի հայկական ապրանք): 2020 թվականից ի վեր Բելգիայի և Հայաստանի միջև առևտուրը գրեթե եռապատկվել է և ակնկալվում է, որ 2023 թվականին կգերազանցի 300 մլն եվրոն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում առևտրային հաշվեկշիռը Հայաստանի օգտին էր։ Առևտրում գերակշռում են թանկարժեք քարերն ու մետաղները, քիմիական նյութերն ու դեղագործական ապրանքները։

Այս առաքելության համար գրանցվել են հինգ բելգիական ընկերություններ.

  • Buzon:Շինանյութերի արտադրություն
  • Lotronic:լուսաձայնային սարքավորումներ
  • Medaro(www.medaro.be):անուշաբույր և բուժիչ խոտաբույսեր
  • JGI Hydrometal:գունավոր մետաղների թափոնների վերամշակում
  • Citadel Real Estate:անշարժ գույքի զարգացում

Մասնակից ընկերություններին հնարավորություն կտրվի գտնել գործընկերներ ապրանքներ ներմուծելու, մատակարարներ գտնելու, ինչպես նաև Հայաստանում ներդրումներ անելու համար։

Ստորև ներկայացվում են մի քանի բելգիական ապրանքներ, որոնք արդեն ներկայացված են հայկական շուկայում.

  • Շոկոլադի հումք բարձրակարգ հրուշակեղենի արտադրության համար(Cargill Chocolate)
  • Արհեստագործական և հատուկ գարեջրերի մեծ տեսականիParma SupermarketsևHoulսուպերմարկետներում
  • ՔսայուղերBardahl-ից, որը հասանելի է Autosan-ում.
  • Գեղեցիկ զարդերIce-Watch-ից, որը հասանելի է առցանց, ինչպես նաև Dalma Garden Mall-ում
  • Սեղանի ժամանակակից սպասքEternum-ից, որը հասանելի է Complex Bar-ում

Բացի վերոհիշյալ ընկերություններից, տարբեր գարեջրի գործարաններ և դեղագործական ընկերություններ ներկայումս համագործակցության համաձայնագրեր են պատրաստել հայաստանյան գործընկերների համար:

Օրերս Էրիկ դե Մյունկն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Այս արարողությամբ սկիզբ դրվեց Դե Մյունկի, որպես Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակմանը։

Այս նախաձեռնության նպատակն է Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել