ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բունդեսթագի պատգամավորներին ներկայացրել է ԼՂ-ից հայերի բռնի տեղահանության հետ կապված հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա, որի նպատակն է հայ-գերմանական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միխաել Գրոսե-Բրյոմերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, պղնձի հանքաքարի վերամշակման, միկրոչիպերի դիզայնի եւ այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային միջավայրին վերաբերող հարցերը եւ գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները:

Գրոսե-Բրյոմերին ներկայացվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության եւ Հայաստանում նրանց սոցիալական ու տնտեսական ներգրավման հարցերը եւ այդ համատեքստում անդրադարձ է եղել Գերմանիայի հնարավոր աջակցությանը:

Գերմանիայի Բունդեսթագ այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ֆինանսական, արտաքին եւ տնտեսական համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի անդամների հետ:

Բունդեսթագի տնտեսական համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի նախագահի տեղակալ Քրիստոֆ Հոֆմանը հանդես է եկել ներածական խոսքով եւ ողջունել հյուրերին՝ նշելով, որ դեռ 1991 թվականից Հայաստանն արեւելյան քաղաքականության ակտիվ հետեւորդ է: Նա ընդգծել է, որ Հայաստանին ընկալում են որպես գործընկեր: Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հարյուր հազարից ավելի բռնի տեղահանվածների փաստը՝ Քրիստոֆ Հոֆմանը մտահոգություն է հայտնել, որ խնդիրները լուծվում են ոչ թե խաղաղ, այլ ռազմական ճանապարհով:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել ընդլայնված մեծ կազմով հանդիպման հնարավորության համար: Նա ներկայացրել է ՀՀ-ում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել ժողովրդավարական արժեքներին ՀՀ նվիրվածությունը, բարձր գնահատել Գերմանիայի դրական միջնորդությունն ու ջանքերը եւ հասցեական հայտարարությունները: Որպես իրավիճակի հաղթահարման ճանապարհ՝ Գեւորգ Պապոյանը կարեւորել է ՀՀ տնտեսության զարգացումը: Բարձր գնահատելով Գերմանիայի փորձի ու աջակցության անհրաժեշտությունը Հայաստանին՝ ԱԺ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով, ինչպես նաեւ Գերմանիայի օժանդակությամբ Հայաստանի եւ Գերմանիայի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները կթեւակոխեն նոր փուլ: Նա շեշտել է, որ փոխադարձ շահութաբեր տնտեսական հարաբերությունների կարելի է հասնել երկուստեք ակտիվ համագործակցությամբ:

Հանդիպման ավարտին ԱԺ պատվիրակության անդամներ, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը պատասխանել են Բունդեսթագի պատգամավորների հարցերին:

Հարցերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի սոցիալական պաշտպանության մեխանիզմներին, տարածաշրջանային իրավիճակին, ճանապարհների ապաշրջափակման հնարավորություններին, խաղաղության պայմանագրի կնքման հնարավորություններին եւ այլնի:

Հայերեն Español Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ԱԹՍ ոչնչացնելու մասին

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում

Իրանում ավելի քան 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը հայտնի չէ. ԱԷՄԳ

«Իմպրովիզատորներ․ 10 տարի» հումորային շոուն կներկայացվի Երևանում

Աշակերտական խորհրդի անդամները ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են կիբեռանվտանգության և բուլինգի խնդիրները

Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանը կօգտագործի Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելությունը զրահատեխնիկա տեղափոխելու համար

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հայաստանում ձերբակալման վայրից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

Կրեմլը մեկնաբանել է եվրոպացիների ներգրավումն Ուկրաինայի հետ բանակցություններում և շատ շուտով նոր հանդիպման հույս հայտնել

Ուշ դիմելիություն, ինքնաբուժություն, հակաբիոտիկների չարաշահում. ինչ հարցեր են թոքաբորբի դեմ պայքարի քննարկումների առանցքում