Իրանը հույս ունի շուտով սկսել «Գազպրոմի» հետ 40 միլիարդ դոլարի նախագծերի իրականացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը «Գազպրոմ»-ի հետ 40 միլիարդ դոլարի համատեղ նախագծեր է որոշել, արդեն ավարտում է բանակցությունները և ակնկալում է շուտով կենսագործել այդ նախագծերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում։

«Մենք որոշեցինք շատ լավ նախագծեր, լավ բանակցություններ վարեցինք «Գազպրոմ»-ի հետ և հասանք լավ փոխըմբռնման: Մենք աստիճանաբար ավարտում ենք (բանակցությունները) թե՛ նավթի, թե՛ գազի հանքավայրերի զարգացման, թե՛ հեղուկացված բնական գազի օբյեկտների ստեղծման վերաբերյալ: Մենք նախատեսել ենք ավելի քան 40 միլիարդ դոլարի ծրագրեր, մոտ ապագայում դրանք կտեղափոխենք գործնական հարթություն», - ասել է նա։

Հոկտեմբերի 11-ին համաժողովի շրջանակներում Ջավադ Օուջին աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ։ Կողմերը քննարկել են համաշխարհային էներգետիկ օրակարգը և «Գազպրոմի» և National Iranian Oil Company-ի (NIOC) փոխգործակցության հեռանկարները:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրվում է Ռուսաստանից գազի մատակարարումներով, և որ այդ հարցը քննարկվում է։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս