Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ World Population Review անկախ միջազգային կազմակերպության 2023 թվականի վարկանիշի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«World Population Review կազմակերպությունը կազմել է հանցավորության մակարդակն ըստ երկրների 2023 թվականի աղյուսակը։ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների մակարդակով զբաղեցրել է 9-րդ տեղը։ Այսինքն, մենք քրեածին իրավիճակի հետ կապված աշխարհի լավագույն երկրների ցանկում 9-րդ տեղում ենք»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության աշխատանքի որակը, որը, ըստ նրա, ազդել է հանցավորության ցածր աստիճանի վրա։

«Իհարկե, 9-րդ տեղը շատ բարձր ցուցանիշ է, բայց մեր նվազագույն պլանը պետք է լինի, որ այս ցուցանիշից չնահանջենք և ավելի լավ տեղեր զբաղեցնենք»,- ավելացրեց վարչապետը։

Հայերեն English Русский 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել