Հասարակական

ՀՀ ՆԳՆ նախարարը ծանոթացել է Փրկարար ծառայությանը տրամադրված ամենագնացների հնարավորություններին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ նախարարը ծանոթացել է Փրկարար ծառայությանը տրամադրված ամենագնացների հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Փրկարար ծառայություն։ Նախարարը Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծառայությանը տրամադրված ամենագնացների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 22 ամենագնացները ՆԳՆ փրկարար ծառայությանն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արսեն Ստեփանյանը, Արամ Կավուկջյանը, Տիգրան Բեդիրյանը, Տիգրան Գևորգյանը և Էդվին Եղնանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։

Ըստ աղբյուրի՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու նվիրատուներին՝ վստահեցնելով, որ ծառայության ընթացքում տրանսպորտային միջոցները կօգնեն փրկարարներին՝ կյանքեր փրկելու իրենց առաքելությունն ավելի արդյունավետ իրականացնելու գործին։

Նշվում է, որ ծառայության ընթացքում ամենագնացների միջոցով հնարավոր կլինի զբոսաշրջային վայրերում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքներում ցույց տալ առաջին օգնություն, տեղափոխել վնասվածքներ ստացած անձանց, իրականացնել հրդեհաշիջման, ձնամաքրման և որոնողափրկարարական այլ գործողություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում