Հասարակական

Ստեփանավանի այգու տարածքը վերադարձվել է համայնքին. ՀՀ դատախազություն

1 րոպեի ընթերցում

Ստեփանավանի այգու տարածքը վերադարձվել է համայնքին. ՀՀ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Ա.Ղ.-ն, իր հորից՝ Ս.Ղ.-ից ձեռք էր բերել հանցավոր գործունեության արդյունքում ստացված, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ներառված, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա, Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, 2023 թվականի հունիսի 27-ին դատախազն իր նախաձեռնությամբ որոշում էր կայացրել Ա.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում)։

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում այգու տարածքն Ա.Ղ.-ի կողմից վերադարձվել է Ստեփանավան համայնքին:

Նշվում է, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում