Քաղաքականություն

Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին որևէ լարվածություն չկա․վարչապետ

1 րոպեի ընթերցում

Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին որևէ լարվածություն չկա․վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասաց, որ ամեն օր իրեն զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը, և նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է մեկ փամփուշտ։

«Այսինքն՝ սա ըստ էության էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է: Այս պահին մենք սահմանում զորքերի որևէ կուտակում չունենք, ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի կողմից: Այս պահին որևէ լարվածություն սահմանին չկա: Բայց մյուս կողմից ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա ընթացքում, օրերի ընթացքում: Այսինքն՝ Դուք ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել իմ այս խոսակցության արդյունքներից կամ հետևանքներից: Մենք կարող ենք այստեղից դուրս գալ, այս եթերից հետո, և պարզվի, որ ինչ-որ բան տեղի է ունեցել, կամ կարող է տեղի ունենալ»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում