Քաղաքականություն

Ինչու Ադրբեջանի նախագահը չգնաց Գրանադա և չստորագրեց փաստաթուղթ․ վարչապետի մեկնաբանությունը

2 րոպեի ընթերցում

Ինչու Ադրբեջանի նախագահը չգնաց Գրանադա և չստորագրեց փաստաթուղթ․ վարչապետի մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չայցելեց Գրանադա և չստորագրեց այն հայտարարությունը, որը ի վերջո ստորագրեցին Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ-ի ղեկավարները;

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը երկու վարկած առանձնացրեց։

«Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ իրենք խնդիր ունեն, չեն համարում նրան անաչառ դիտորդ: Սա մի տեսակետն է:

Երկրորդ մեկնաբանությունը, որն, ընդ որում, առաջիկայում ստուգելու հնարավորություն կլինի, այն է, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա: Եվ դրա համար նրանք փորձ կարող են անել, կամ կա այդպիսի մեկնաբանություն․․․ օրինակ՝ մի շարք թեմաներ կան, որոնք նրանք պետք է և կարող են օգտագործել հետագա սրացումների և էսկալացիաների համար: Սա է պատճառը, որ մենք ընդհանուր ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում և պետք է բոլոր պրոբլեմները կամ Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և հստակ աշխարհին, մեր հանրությանը, բոլորին հասկանալի դիրքորոշումներ որդեգրենք, որոնք բխում են Հայաստանի շահերից և Հայաստանի անվտանգության շահերից»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում