Հասարակական

Զինծառայողը ձերբակալվել է համածառայակցի սպանության կասկածանքով

2 րոպեի ընթերցում

Զինծառայողը ձերբակալվել է համածառայակցի սպանության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից հաղորդում է ստացվել 2023թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած մահացու վիրավորման հետևանքով համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանի մահանալու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է:

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում