Տիգրան Ավինյանը խոստանում է կյանքի կոչել բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում արտացոլված նույնական դրույթները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստանում է, որ քաղաքապետարանը կյանքի կկոչի քաղաքի զարգացմանը վերաբերող բոլոր այն դրույթները, որոնք նույնական, ընդհանրական են եղել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց նորընտիր ավագանու առաջին նիստում իր ընտրությունից հետո:

Ավինյանը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին, որոնք ընտրեցին քաղաքապետ:

«Խոստանում եմ ծառայել Երևանին, Հայաստանի Հանրապետությանը բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռ 2018 թվականից մենք հայտարարել ենք: Իրականում ազնվությունն ու արդարությունն այս առումով միշտ հաղթում է: Ժողովրդավարական արժեքները, որոնք 2018 թ-ից գերակա են ՀՀ-ում, ամենակարևոր ինստիտուցիոնալ հենքն են ստեղծում մեր երկրի, այդ թվում Երևան քաղաքի զարգացման համար»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նկատեց՝ նախընտրական շրջանում քաղաքական ուժերից շատերի ծրագրերը եղել են նույնական. եղել են Երևանի զարգացման մասին դրույթներ, տրանսպորտային ցանցին վերաբերող հարցերի մասին դրույթներ, բակային տարածքների վերականգնման, այգիների վերականգնման վերաբերյալ, մետրոյի կայարանի կառուցման վերաբերյալ դրույթներ և այլն:

«Գրեթե բոլոր ուժերն իրենց ծրագրերում ունեցել են այնպիսի դրույթներ, որ բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում արտացոլվել են: Եվ ես հանձն եմ առնում, որ Երևանի քաղաքապետարանը՝ գործադիր մարմինը, իր ամբողջ ներուժով ծառայելու է այդ ընդհանրական դրույթների իրականացմանը»,-վստահեցրեց նորընտիր քաղաքապետը:

Ավինյանն ընտրվեց նորընտիր ավագանու անդրանիկ նիստում՝ 32 կողմ, 5 դեմ ձայներով: Ավագանու առաջին նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտել են Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Հայերեն Español

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ