Հասարակական

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում տան պատի փլատակների տակ մնացած 74-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում տան պատի փլատակների տակ մնացած 74-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 9-ին, ժամը 17։05-ին ահազանգ է ստացել, որ Լճաշեն գյուղում փլուզվել է տան պատը. քաղաքացին մնացել է փլատակների տակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ փլուզվել է գյուղի 9-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի արտաքին պատը (մոտ 48 քմ), տան բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1949 թ.) կիսով չափ մնացել է փլատակների տակ։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Մ.-ն փլատակների տակից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում