Հասարակական

Փրկարարները Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտից երկու քաղաքացու են իջեցրել

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտից երկու քաղաքացու են իջեցրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 8-ին, ժամը 11։25-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թ. Կ.-ին (ծնված 1960 թ․) պատգարակով (մոտ 300 մ) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքացի Ա. Հ.-ն (ծնված 1995 թ․) նույնպես վատ ինքնազգացողություն ունի․ իջեցնելու և իր ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Նշվում է, որ փրկարարները Թ. Կ.-ին և Ա. Հ.-ին փրկարարական ավտոմեքենայով իջեցրել և մոտեցրել են անձնական ավտոմեքենաներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում