Հասարակական

Լոռու մարզի Հոբարձի գյուղում այրվել են մոտ 800 հակ անասնակեր և երկու գոմերի տանիքներ

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Հոբարձի գյուղում այրվել են մոտ 800 հակ անասնակեր և երկու գոմերի տանիքներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 8-ին, ժամը 02։35-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Հոբարձի գյուղում այրվում է հողամաս։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող երկու անասնագոմում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։33-ին, մարվել՝ 12։10-ին։ Այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 800 հակ), անասնագոմերի (մոտ 54 քմ և 24 քմ) տանիքների և հարակից գտնվող ծածկի (մոտ 48 քմ) փայտե կառուցատարրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում