Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 77 հազար 776-ը գտնվում են ՀՀ տարբեր մարզերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացիներից 77 հազար 776-ը գտնվում են ՀՀ տարբեր մարզերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` հավելելով, որ տեղաբաշխումը շարունակվում է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։

«Ըստ բաշխվածության՝ պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 4119, Արարատում՝ 19 հազար 54, Արմավիրում՝ 8149, Գեղարքունիքում՝ 4939, Լոռիում՝ 4695, Կոտայքում՝ 22 հազար 350, Շիրակում՝ 3529, Սյունիքում՝ 5436, Վայոց Ձորում՝ 2310, Տավուշում՝ 3195»,- տեղեկացրեց նա:

Նա հայտնեց, որ շուրջ 58 հազար անձի տեղաբաշխումն իրականացվել է պետական աջակցության միջոցներով։

«Առաջին օրերին այս թիվը կազում էր 51-52 տոկոս։ Սակայն եղան քաղաքացիներ, որոնք առաջին օրերին սեփական տեղորոշման վայր էին մեկնել, բայց այնուհետև օգտվել են պետական կեցավայրերից»,- ասաց նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

Հայերեն

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել