Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների գնահատման նպատակով Հայաստան է այցելել ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների գնահատման նպատակով Հայաստան է այցելել ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում են եղել Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը:

Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման նպատակով:

«Այս համատեքստում, քննարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ռազմավարական հաղորդակցության, բարեփոխումների պլանի, ինչպես նաև արագ արձագանքման համար անհրաժեշտ կարիքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվել է հաղորդակցության համակարգի ինստիտուցիոնալացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արագ արձագանքման ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում