Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատումը շարունակվում է. այս պահին առանց խնամակալության և որդեգրման ենթակա երեխաներ չկան

3 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատումը շարունակվում է. այս պահին առանց խնամակալության և որդեգրման ենթակա երեխաներ  չկան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացիներից շուրջ 29․000-ը երեխաներ են, որոնց համալիր կարիքների գնահատումը շարունակվում է, իսկ այս պահին առանց խնամակալության և որդեգրման ենթակա երեխաներ դեռևս չկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ ձեռք են բերում գնահատման արդյունքում՝ առանց ծնողական խնամքի երեխա կարգավիճակ ստանալուց հետո, այն դեպքում, երբ որդեգրման երեխա հաշվառվելու իրավական հիմքերն առկա են, իսկ այս պահին այդպիսի գրանցումներ նախարարությունը դեռևս չունի:

Նա նշեց, որ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշպանության գիշերօթիկ հաստատության տասը սաները նույնպես տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն և այս պահին նրանց խնամքը պատշաճ կերպով իրականացվում է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում:

«Այստեղ էլ պետք է ընդգծել, որ խնամքի կենտրոնում լինելը դեռևս հիմք չէ որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ ունենալու համար, բայց այս պահին նրանց բոլորի կարգավիճակների հստակեցման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է»,-ասաց Անահիտ Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, ապա սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում հարյուրավոր մարդկանց կյանք խլած պայթյունի պատճառով կան երկկողմանի ծնողներից զրկված երեխաներ, որոնց որդեգրելու բազմաթիվ հայտեր կան և՛ նախարարությունում, և՛ սոցիալական ցանցերում:

«Այս պահին, ցավոք, կան երեխաներ, որոնք զրկվել են երկու ծնողներից, բայց մեր ունեցած գնահատման արդյունքներով այդ երեխաներն այս պահին ունեն խնամակալներ և գտնվում են հարազատների մոտ:

Իհարկե, առաջնային օգնությունը, որ մենք իրենց տրամադրում ենք՝ սոցիալ-հոգեբանական օգնությունն է այդ երեխաներին և այն խնամողներին, որոնք այս պահին նրանց կողքին են: Նաև չեմ բացառում, որ նրանց թվում լինեն երեխաներ, ովքեր այս ընթացքում՝ գնահատման արդյունքում, կունենան որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ. այս պահին նման հիմքեր առկա չեն»,-ընդգծեց նախարարության ներկայացուցիչը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում