ԼՂ-ից բռնի տեղահանված 216 բուժաշխատող դիմել է հաշվառվելու՝ հետագայում աշխատանքի տեղավորելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների ակտիվ հաշվառումը՝ նրանց վերապատրաստումների, հավաստագրման ողջ գործընթացը և Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց հնարավորինս արագ տեղավորումը կազմակերպելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

«Մենք շարունակում ենք բուժաշխատողների ակտիվ հաշվառումը, որ հնարավորություն ունենանք սեղմ ժամկետներում կազմակերպելու նրանց համար անհրաժեշտ վերապատրաստումների, հավաստագրման ողջ գործընթացը և Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց հնարավորինս արագ տեղավորումը: Մեզ արդեն 216 հոգի դիմել և հայտավորվել է: Նրանց հետ անհատական կերպով աշխատանքներ ենք իրականացնում: Եվ ըստ նրանց կրթական և մասնագիտական կարիքների՝ նրանք կստանան ողջ ծառայությունները»,-ասաց նախարարը:

Այս պահին առկա են 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխառողի թափուր հաստիքներ: Ըստ մասնագիտությունների՝ այդ հաստիքները ներկայացված են նախարարության կայքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 5-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացի:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում