Հասարակական

Հայաստանում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 99 հազար 342 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 99 հազար 342 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 99 հազար 342 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Բոլոր ուղղություններով համակողմանի աշխատանք է տարվում:

«Ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632: Հաշվառված և արդեն իսկ նույնականացված անձանց թիվը կազմում է 99 հազար 342»,-ասաց Բաղդասարյանը:

Ժամանած անձանցից 73 հազար 453-ը տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում