ԼՂ-ից բռնի տեղահանված 158 բուժաշխատող աշխատանքի համար դիմել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից տեղահանված 158 բուժաշխատող արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտ՝ հաշվառվելու, այնուհետև աշխատանքով ապահովվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դիմողներից 81-ը բժիշկներ են, 77-ը՝ միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողներ։

Կարևոր այս գործընթացը ճիշտ կազմակերպելու, ոչ մի մասնագետի առանց աշխատանք չթողնելու, ինչպես նաև մարզերի բժշկական հաստատություններում նրանց ռեսուրսը ճիշտ բաշխելու համար առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանը և Արտակ Ջումայանը հանդիպել են Երևանի ու մարզերի բժշկական կենտրոնների ղեկավարների, ինչպես նաև մարզերի առողջապահության վարչության պետերի հետ։

Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է յուրաքանչյուր մարզում բուժաշխատողների առկա թափուր հաստիքները, առաջարկվել ստեղծել տվյալների բազա աշխատանքները համապարփակ կազմակերպելու համար։

Առողջապահության նախարարի տեղակալները, ուղենշելով անելիքները, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողները պետք է հնարավորինս արագ ինտեգրվեն Հայաստանի առողջապահական համակարգում, ասել են, որ հաջորդ քայլը լինելու է բուժաշխատողների, ըստ անհրաժեշտության, վերապատրաստումն ու հավաստագրերի տրամադրումը։

Քննարկմանը փոխնախարարներն ու բուժհաստատությունների ղեկավարները խոսել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին Երևանում և մարզերում ժամանակին ու որակյալ բուժսպասարկում տրամադրելու հարցի շուրջ։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին