Հասարակական

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է Մարաշի բաժանմունք

1 րոպեի ընթերցում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է Մարաշի բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 16-ին, կամավոր բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Բոգդան Լ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 2022 թ. հունիսի 22-ից նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Խափանման միջոց չի ընտրվել։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում