Արագածոտնի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3017 է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3017 է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:

«Նրանցից 478-ը հյուրանոցներում ու հյուրատներում է, 2539-ը՝ բնակարաններում և սեփական տներում: Աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է, նրանցից 390-ը հյուրատներում և հյուրանոցներում է, իսկ բնակարաններում, սեփական տներում՝ 1915 մարդ է: Ապարան խոշորացված համայնքում հյուրընկալվել է 354 անձ, հյուրանոցներում և հյուրատներում է մնում 57 անձ, իսկ սեփական տներում, բնակարաններում՝ 297 մարդ: Թալին խոշորացված համայնքում 264 մարդ է, նրանցից 31-ը հյուրընկալվել է հյուրանոցներում և հյուրատներում, իսկ 233-ը՝ բնակարաններում և սեփական տներում: Ծաղկահովիտ խոշորացված համայնքում 94 անձ է»,-ասաց Մովսիսյանն ու հավելեց՝ Ծաղկահովիտում չկան հյուրատներ և հյուրանոցներ, ուստի բռնի տեղահանվածները հյուրընկալվել են բնակարաններում ու սեփական տներում:

Նրա խոսքով՝ այս պահին մարզում հաշվառում անցած և տներում բնակեցված 2539 անձից 2086-ը ստացել է սնունդ, իսկ հյուրանոցներում, հյուրատներում սննդի հարցը հոգում են տնտեսվարողները:

«Դպրոց է ընդունվել 150 երեխա: Տրանսպորտի հարցը կազմակերպում է ՀՀ կառավարությունը»,-շեշտեց մարզպետը:

Մովսիսյանն ասաց՝ աշխատանքներ են տարվում հյուրանոցներից ու հյուրատներից մարդկանց սեփական տներում բնակեցնելու ուղղությամբ: Նա բոլորին խնդրեց այդ հարցում աջակցել իրենց:

«Գործում է թեժ գծի հեռախոսահամար, որն է՝ 0232-3-24-64-ը: Այս հեռախոսահամարով կարելի է զանգել ցանկացած խնդրի դեպքում»,-եզրափակեց մարզպետը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

Հայերեն

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել