Իրանը պատրաստակամություն է հայտնել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումներն առաջարկել այլ երկրների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շահագրգռված է ատոմային ոլորտում բարեկամ երկրների հետ տեխնոլոգիաների և ձեռքբերումների փոխանակման հարցում։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին՝ ելույթ ունենալով Թեհրանում անցկացվող Իսլամական միասնության 37-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների առջև։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մեզ համար կարևոր է պատմել մեր հաջողությունների մասին, որպեսզի մեր բարեկամ երկրների հետ միջուկային տեխնոլոգիաների փոխանակում լինի: Իրանցի երիտասարդության ջանքերի շնորհիվ մենք տեսնում ենք Իսլամական Հանրապետության աճող ձեռքբերումներն ատոմային էներգետիկայի ոլորտում, ինչը նրան թույլ է տալիս դուրս գալ այդ բնագավառում առաջատար երկրների մակարդակ։ Ըստ որում, իրանական միջուկային տեխնոլոգիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ և ուղղված են ծառայելու ողջ մարդկությանը, իսկ մեր ամբողջ գործունեությունն իրականացվում է այն չափանիշների հիման վրա, որոնք սահմանված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում», - մեջբերում է Mehr գործակալությունը Էսլամիի խոսքը:

Նա հավելել է, որ Իրանն ինքն է որոշում իր ազգային շահերը և պատրաստ է իր գործունեության արդյունքներն առաջարկել այլ երկրների։

Ընդգծելով իրանական միջուկային տեխնոլոգիաների խաղաղ բնույթը՝ Էսլամին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն ակտիվորեն զարգացնում է ռադիոակտիվ դեղագործական պատրաստուկների արտադրությունը։ Այս պահին Իրանն արտադրում է առնվազն 60 տեսակի ռադիոդեղամիջոցներ, որոնք օգտագործվում են երկրի ներսում առնվազն 1 միլիոն մարդու բուժման համար, ինչպես նաև ակտիվորեն արտահանվում են արտերկիր։

ԻԱԷԿ-ի ղեկավարը հերթական անգամ նշել է, որ Իրանը չի ձգտում ստեղծելու միջուկային զենք. «Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենքի ստեղծման, սակայն մենք բազմիցս եղել ենք այն բանի վկաները, թե ինչպես են մեր ընդդիմախոսները պնդում իրենց դիրքորոշումը, ինչը զրպարտություն է Իսլամական Հանրապետության նկատմամբ»:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս