Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՉԺՀ նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը՝ հիմնված փոխըմբռնման և փոխվստահության բարձր արժեքների վրա։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական հարաբերությունները զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։

ՉԺՀ պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետու­թյան միջև ձևավորված միջպետական երկկողմ հարաբերությունները և քաղաքա­կան ակտիվ երկխոսությունը վկայությունն են հայ և չին ժողովուրդների միջև դարերի խորքից բխող անսասան բարեկամության և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համագործակցության։

Համոզված եմ, որ հայ-չինական հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկա­յացնող բոլոր ուղղություններով՝ ճանապարհ հարթելով համատեղ նոր նախաձեռ­նությունների և ծրագրերի կյանքի կոչման համար։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Հայերեն Français Русский

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել