Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը ավտոպարկը համալրել է 11 նոր ավտոմեքենայով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում ուժեղացնելու պարեկային գործունեությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաքելությունն այս մասին հայտնել է իր X-ի էջում:

«Այսօր 11 նոր ավտոմեքենա է ժամանել Եղեգնաձոր՝ միանալու Հայաստանում Եվրոպական միության առաքելության ավտոպարկին։ Ավտոմեքենաները կբաշխվեն մեր օպերատիվ բազաներին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներում առաքելության պարեկային գործունեությունն ուժեղացնելու նպատակով»,-ասված է հայտարարությունում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում