Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում երթ է անցկացվում՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում ապօրինաբար պահվող մյուս բոլոր գերիների, մասնակիցներն այսպիսով փորձում են համաշխարհային առաջնորդների, մարդու իրավունքների ջատագովների ուշադրությունը սևեռել նրանց ազատ արձակման ու վերադարձի պահանջի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երթը մեկնարկեց Մատենադարանի մոտից:

Այսօրվա նախաձեռնության հիմնական նպատակը խաղաղ երթն է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների ու ապօրինի պահվող անձանց:

«Մեր կոչն է համաշխարհային բոլոր առաջնորդներին, լրատվամիջոցներին և մարդու իրավունքների ջատագովներին, որ միանան մեր պայքարին և պահանջեն Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների, ապօրինի պահվող անձանց անվերապահ, անհապաղ ու անվտանգ վերադարձը: Աշխարհը պետք է տեսնի ու ընկալի, որ այն, ինչ այս պահին կատարվում է, ոչ միայն մարդկության դեմ հանցագործություն է, այլ նաև հանցագործություն է քաղաքակրթության դեմ»,-ասաց երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը:

Նա հիշեցրեց Ռուբեն Վարդանյանի գործունեության մասին. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, IDEA բարեգործական հիմնադրամ: Վարդանյանը հիմնել է 3 միջազգային դպրոցներ՝ UWC Դիլիջանի միջազգային դպրոցը, ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցը, «Մատենա»առաջնորդությանև մասնագիտական զարգացմանմիջազգային դպրոցը:

«Այն շինծու մեղադրանքները, որ ներկայացվում են Ռուբեն Վարդանյանի և հայ գերիներին, ապօրինի պահվող մարդկանց նկատմամբ, ծիծաղելի ու մերժելի են»,-ասա Ռուբեն Հայրապետյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, Ռուբեն Վարդանյանի ընկեր Արման Ջիլավյանն ընթերցեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը, որը ներկայացվել և ներկայացվում է ամբողջ աշխարհին: «Մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցություն են հայտնում Ռուբեն Վարդանյանին: Բարերար, գործարար, ՀՀ քաղաքացի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովվեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական և մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ՝ մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան…Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա աջակցել է ԼՂ ժողովրդին և օժանդակել ժողովրդավարության տառին համաձայն ապրելու իրավունքի իրացմանը»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարությունը ստորագրել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ տարբեր երկրներից, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներ, Խաղաղության նոբելյան դափնեկիրներ և այլք:

Երթի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան 6, որտեղ գործում է «Մատենա» առաջնորդության դպրոցը: Երթի մասնակիցները բարձրացրել են պաստառներ՝ «Ռուբեն, քեզ հետ ենք» գրությամբ:

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները:

Հրապարակման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանին շինծու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն) հոդվածների հատկանիշներով:

Հայերեն English Русский

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մեկնարկին նվիրված ասուլիս

Եմենի զորքերը հակագրոհ են սկսել հութիների դեմ՝ փորձելով վերադարձնել մայրաքաղաք Սանան

Ձերբակալվել են Գեղարքունիքի մի շարք դպրոցների տնօրեններ, մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ում նավթի գները կտրուկ կնվազեն

Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակմամբ՝ ի պատասխան տնտեսական պատժամիջոցների

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

Երևանի ավագանին կքննարկի «Երևանտրանս» ընկերության լուծարման հարցը

Թուրքագետը համոզված է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին հակասությունները չեն հանգեցնի առճակատման

Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային ԶԱԷԿ-ի շուրջ տեղային հրադադարի համար

Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչում է