ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 29-ին, ժամը 15։26-ին ահազանգ է ստացել, որ Մեծ Պարնի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 17։37-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: