Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 27 հազար 396 անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 27 հազար 396 անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանցից 27 հազար 396-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ 27 հազար 396 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից»,-ասաց Բաղդասարյանը:

Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 1617 անձ, Արարատի մարզում՝ 6139, Արմավիրի մարզում՝ 2749, Գեղարքունիքում՝ 2398, Լոռիում՝ 1404, Կոտայքում՝ 7078, Շիրակում՝ 1067, Սյունիքում՝ 2094, Վայոց ձորում՝ 1613, Տավուշում՝ 1237:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում