ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված97 հազար 735 անձ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Հակարիի կամուրջը հատել է 20 հազար 609 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ արդեն հաշվառում են անցել 74 հազար 382 անձ։