Նորանշանակ դեսպանը վերահաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ուղղված ՀՀ ծրագրերին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները, ինչպես նաև Կառավարության կողմից դրանց բավարարմանն ուղղված կարճաժամկետ և միջնաժամկետ անելիքները։ Վասիլիս Մարագոսն իր անհանգստությունն է հայտնել ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին։

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքի վերաբերյալ։

Հայերեն Español Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան