Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունըտեղեկացնում է, որ զեկուցվել է՝ ռազմավարությունն ուղղված է աղետների ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը, կարողությունների զարգացմանն ու մշտադիտարկմանը, աղետներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանը: Նշվել է, որ նախագիծն անդրադարձ է կատարում աղետների ռիսկի ոլորտում առկա խնդիրներին, իսկ դրա նպատակներն են՝ ձևավորել անվտանգ ու դիմակայուն պետություն, ապահովել ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում, անվտանգային մշակույթի ամրապնդում, տեխնոլոգիական համակարգի բարելավում, մարդկային ռեսուրսների զարգացում: Նախատեսվում են նաև քաղաքացիների շրջանում իրականացնել իրազեկման արդյունավետ միջոցառումներ, ընդլայնել ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղետների ռիսկի ռազմավարության ընդունումն ու այս ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ երեխաների շրջանում տարբեր միջոցառումների միջոցով իրազեկվածության բարձրացումը: Վարչապետը հանձնարարել է ռազմավարության նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը:

Հայերեն Français

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան