Հասարակական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 20 360 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից

4 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 20 360 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր նրանք, ովքեր մղձավանջից հետո որոշ չափով հանգստացել են, անհրաժեշտ է, որ այս օրերին մասնակցեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառումը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Եթե անգամ մարդիկ Վայքում կամ Գորիսում չեն հասցրել հաշվառվել, ապա կարող են մոտենալ մարզային կենտրոնների տարածքային ստորաբաժանումներ։ Յուրաքանչյուր համայնքում կա ներկայացուցչություն (ընդհանուր թվով` 64), և կոնտակտային անձերի միջոցով հնարավոր է իրականացնել հաշվառում։ Բոլոր համայնքներում ստեղծվել են աշխատանքային խմբեր, և այդ կոնտակտային տվյալները հնարավոր է գտնել irazekum.am կայքում։ Նախօրեին ՀՀ վարչապետը ներկայացրեց, որ իր մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, անկախ տարիքից, հատկացվելու է միանվագ 100 000-ական դրամ։ Այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, տվյալ գործընթացը կիրականացվի ավելի դյուրին, անկանխիկ փոխանցումով»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, առաջարկվում է կարճաժամկետ կեցավայր, որից հետո արդեն միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերով որոշվելու է անձանց բնակության վայրը և այն պայմանները, որոնք կառաջարկվեն։

Ժամը 12։00-ի դրությամբ՝ 20 360 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից։ Արագածոտնի մարզում տեղավորվել է 972 անձ, Արարատի մարզում՝ 4650, Արմավիրի մարզում՝ 1772, Գեղարքունիքի մարզում՝ 1935, Լոռու մարզում՝ 921, Կոտայքի մարզում՝ 4622, Շիրակի մարզում՝ 900, Սյունիքի մարզում ՝ 2040, Վայոց Ձորում՝ 1370 անձ, Տավուշի մարզում՝ 1116 անձ։

Լինում են դեպքեր, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է որոշակի կեցավայր, սակայն նրանք չուզենալով կամ չհարմարվելով պայմաններին՝ տեղափոխվում են այլ մարզ՝ նախապես կանխորոշված իրենց վայրը։ Այդ պատճառով մարզերում հաշվառված անձանց ցուցակներում գրանցվում են թվային փոփոխություններ։

Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է շուրջօրյա գործող 114 հեռախոսահամարը։ Մարդիկ կարող են իրենց հուզող բոլոր հարցերով զանգահարել թեժ գծի նշված համարին։ 12։00-ի դրությամբ գրանցվել է 8500 զանգ, ուղղվել են բազմապիսի հարցեր, որոնց տրվել է օբյեկտիվ պարզաբանում։ Հարցերը նույնպես հավաքագրվում են։

Առաջնային կարիքների հաշվառման հարթակում շուրջ 13500 հայտ է լրացվել, որպեսզի տեղի ունենա կարիքների օբյեկտիվ գնահատում, իսկ հետո դրանց տրվեն նպատակային լուծումներ։ Կամավորների հայտարարագրման գործընթացը ևս շարունակվում է kamavor.mlsa.am կայքում, որտեղ արդեն իսկ լրացված կա շուրջ 1000 հայտ։ Շարունակվում է նաև սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզագրումը։ Արդեն շուրջ 180 կազմակերպություն արձագանքել է։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում