Հասարակական

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատում ՀՀ իրավապահ մարմինների և Ինտերպոլի միջև հարաբերությունների արդյունավետությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատում ՀՀ իրավապահ մարմինների և Ինտերպոլի միջև հարաբերությունների արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Լիանյունգան քաղաքում կայացած Հանրային անվտանգության համագործակցության համաշխարհային ֆորումի 2023թ. համաժողովի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանությանմիջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր ալ Ռաիսիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Արսեն Այվազյանը բարձր է գնահատել հանցագործությունների բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման և քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առումով Ինտերպոլի բացառիկ դերը, այդ առումով ՀՀ իրավապահ մարմինների և Ինտերպոլի միջև հարաբերությունների արդյունավետությունը։

Քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և Ինտերպոլի միջև համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև միջազգային ֆորումին առնչվող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում