Քաղաքականություն

Աներկբա փաստ է, որ ԼՂ հարցը չի իջնելու միջազգային արենայից. միջազգայնագետը խոսել է հիմնախնդրին առնչվող հնարավոր զարգացումների մասին

4 րոպեի ընթերցում

Աներկբա փաստ է, որ ԼՂ հարցը չի իջնելու միջազգային արենայից. միջազգայնագետը խոսել է հիմնախնդրին առնչվող հնարավոր զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ այն, ինչ արվեց ԼՂ-ի հետ՝ միջազգային հանրության լուռ հայացքների ներքո, չէր տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, և Ալիևը, նույնիսկ վերջին ագրեսիայի ժամանակ մեծաքանակ զոհեր տալով ու տնտեսական կորուստներ կրելով՝ հարցն ամբողջությամբ չլուծեց, քանզի նրան չի հաջողվելու լիովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բալասանյանը նշեց, որ Ալիևը իր հետնորդներին ու ժողովրդին չի թողնում հանգիստ Ադրբեջան, քանի որ նրանից ու Էրդողանից հետո իրավիճակը շեշտակիորեն կարող է փոխվել, ինչը որևէ կապ չունի Ադրբեջանի շահերի հետ։ Այդ երկիրն ունենալու է մի տարածք, որտեղ անընդհատ լինելու է անհանգիստ վիճակ: Դա, անշուշտ, ունենալու է դոմինոյի էֆեկտ՝ տարածվելով ամբողջ Ադրբեջանի վրա։

«Արցախի վերականգնումն ու հետագա աշխարհաքաղաքական զարգացումները պետք է առանձնացնել։ Առաջին հայացքից թվում է, թե Արցախի հարցը լուծվել է, մինչդեռ այն փակված չէ, Արցախի հարցը նոր է սկսվում։ Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույցում նախ և առաջ քննարկում են ղարաբաղյան հիմնախնդիրը, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչը վկայում է, որ գերտերություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ներկայացված լինեն Արցախում։ Այն իրողությունը, որ ամբողջ հայ բնակչությունը չի լքի Արցախը և որոշ հատվածն, այնուամենայնիվ, կմնա այնտեղ, ցույց է տալիս, որ դա կլինի հիմք՝ ռուս խաղաղապահներին տարածաշրջանում պահելու համար։ Արցախի ամբողջական հայաթափումը չի բխում նաև Իրանի շահերից, որովհետև մեր հարևանն այստեղ հետապնդում է իր աշխարհաքաղաքական շահերը»,- նշեց միջազգայնագետը։

Ամբողջությամբ կվերականգնվի Լեռնային Ղարաբաղը, թե ոչ, դա, ըստ Բալասանյանի, առանձին հարց է։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը կփորձի միջազգային հանրությանն ինչ-որ գործընթաց ցույց տալու համար որոշակի ֆինանսական ներհոսքեր կատարել ԼՂ-ում՝ վերականգնելով ենթակառուցվածքները, բայց դա մեծ հաշվով այնքան էլ չի հետաքրքրում հայ հասարակությանը, որովհետև 30-40 հազար ԼՂ հայերը հիմնականում կկենտրոնանան Ստեփանակերտում և նրա շուրջը։ Բալասանյանի գնահատմամբ՝ այս պահին ԼՂ-ի, որպես վարչատարածքային միավորի, ամբողջական վերականգնումը, գլոբալ առումով՝ դուրս է լինելու ՀՀ-ի իրավասությունից։

«Բայց որ Արցախի հարցը չի իջնելու միջազգային արենայից և այդ հիմնախնդրին գերտերություններն անդրադառնալու են պարբերաբար, աներկբա փաստ է։ Արցախյան հարցը շարունակելու է մնալ միջազգային դիվանագիտական քննարկումների թոփ եռյակում։ Հիմնախնդիրը նաև լինելու է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, ինչի հետևանքով հարվածի տակ կընկնի հենց Ադրբեջանը, քանի որ գերտերությունները ձգտելու են իրենց ազդեցության գոտում պահել այդ երկիրը։ Տվյալ հանգամանքը մենք պետք է ապագայում օգտագործենք հայկական շահերի տեսանկյունից, իսկ թե ինչպես, ցույց կտա ժամանակը»,- ասաց մեր զրուցակիցը։

Միջազգայնագետի համոզմամբ՝ այս պահին պետք չէ թևաթափ լինել և կարծել, որ ԼՂ հարցը փակված է։ Նրա խոսքով՝ մենք այնտեղ թողնում ենք մեր մշակութային ժառանգությունը, որի պահպանումը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։

«Պետք է ունենանք լիարժեք վստահություն, որ դրանք չեն պղծվելու, և 30-40 հազար արցախցիների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի ՀՀ քաղաքական ղեկավարության հանապազօրյա հոգսը»,- ընդգծեց նա:

Մանվել Մարգարյան

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում