ԼՂ-ից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 66 հազար 500-ի. փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխվելու հոսքի ինտենսիվությունը չի նվազում:

«Այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել հատկապես երեկ և անցյալ օրը: Այս գիշեր այդ թիվը նույնպես շարունակել է աճել: Ընդհանուր առմամբ, եթե առաջին երկու օրերի ընթացքում հանրագումարով տեղահանվել էին 7500 և 1500՝ ընդհանուր թվով 9000 մարդ, ապա միայն սեպտեմբերի 26-ին տեղահանվածների թիվը 22 հազար 800 է եղել, իսկ երեկ 26 հազար 600»,- մանրամասնեց փոխվարչապետը՝ նշելով, որ այն ինտենսիվությունը, որով նրանք շարունակում են անցնել անցակետը, մնում է նույնը:

Նրա խոսքով՝ Գորիսում և Վայքում ստեղծվել են կետեր, որոնք տեղավորման հարցով 24-ժամյա աշխատանք են տանում:

Ըստ փոխվարչապետի՝ օպերատիվ տվյալներով այս օրերին տարբեր մարզերում օթևան գտնելու հարցում աջակցություն է ցուցաբերվել 11 հազար մարդու:

Հայերեն العربية English Español Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան