Հասարակական

Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտ 70 մ ձորն ընկած տրակտորի վարորդի ոտքը կոտրվել է

1 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտ 70 մ ձորն ընկած տրակտորի վարորդի ոտքը կոտրվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 27-ի ժամը 15:54-ին ահազանգ է ստացել, որ Արտավան գյուղի «Չրախլու» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ UMZ մակնիշի տրակտորը (վարորդ` Ի. Գ., ծնված 1968 թ․) գլորվել է ձորը (մոտ 70 մ). վարորդի ոտքը կոտրվել է։

Նշվում է, որ փրկարարները Ի․ Գ․-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բուժմիավորում, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

ՀՀ ԱԳն ՓԾ տեղեկացմամբ՝ տրակտորը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում