ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի ժամը 27-ի 20:00-ին կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, աշխատանքների ընթացքի ներկայացումն ուղիղ եթերում կհեռարձակվի Կառավարության «Ֆեյսբուք»-ի էջով, «Յութուբ»-ի պաշտոնական ալիքով և Հանրային հեռուստաընկերությամբ: