ՌԴ-ն տարբեր մակարդակներով շարունակում է շփումները Հայաստանի հետ. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներում շարունակում է Հայաստանի հետ շփումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Նա հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը զարգացնելուն ուղղված բոլոր պայմանավորվածությունները հետագայում էլ կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Մարիա Զախարովան նաև ցավակցություն է հայտնել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին և բոլոր տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Մարիա Զախարովան արձանագրել է, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ»։

Նա նաև անդրադարձել է պայթյունից հետո ՌԴ խաղաղապահների ցուցաբերած աջակցությանը։

«Ռուսաստանցի խաղաղապահներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ծագած հրդեհի մարման, տեղում անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու գործում։ Այս ողբերգական միջադեպի հետևանքով 120 ծանր վիրավոր Լեռնային Ղարաբաղի բնակիչ հենց ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղղաթիռներով է տարհանվել Հայաստանի տարածք՝ մասնագիտացված ստացիոնար պայմաններում բուժումը շարունակելու համար։ Կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման նպատակով։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող մեխանիզմը մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմը, որն անձնվիրաբար կատարում է իր պարտքը», - ասել է Զախարովան։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն