«Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ֆեստ» (High Fest) 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 2-8-ը՝ Երևանում, չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները. պահպանվել են միայն կրթական ծրագրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «Մեզ համար մշակութային փոխանակումն ու համագործակցությունը միշտ էլ կարևոր են եղել, հետևաբար «Ավինյոն» փառատոնի հետ մենք պահպանում ենք կրթական ծրագիրը՝ ներառելով հանրային քննարկումներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, հովանավորներին, հյուրերին, մասնակիցներին, հանդիսատեսին և հավատում ենք, որ արվեստը կշարունակի ծառայել որպես ոգեշնչման և լույսի աղբյուր մեր կյանքում»:

Գրավելով թատերասերների ուշադրությունը՝ «Հայ ֆեստ»-ն արդեն հաստատվել է որպես թատերարվեստի զարգացմանն ու մշակութային փոխանակմանը նպաստող խոշոր իրադարձություն: Այս տարի փառատոնն ավելի մեծ ուշադրություն է գրավում, քանի որ դառնում է «Ավինյոն»փառատոնի ներկայացուցիչների հետ հանդիպման և երկխոսության հարթակ։

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում անցկացվող «Ավինյոն»փառատոնը թատերական աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ իրադարձություններից է։ Այստեղ հավաքվում են աշխարհի տարբեր երկրների լավագույն թատերական խմբերն ու ռեժիսորները՝ներկայացնելով ժամանակակից բեմադրություններ և ուսումնասիրելով թատերարվեստի նոր ձևերը:

Այնամենամյա կատարողական արվեստների միջազգային փառատոն է, որը իրականացվում է Հայաստանում: Առաջին անգամ կայացել է 2003-ին: Հայ հանդիսատեսը «Հայ ֆեստ»-ի շրջանակներում հնարավորություն է ստանում ծանոթանալ համաշխարհային կատարողական արվեստի արժեքներին։ 2019-2021 թվականներին ԵՓԱ-ն (Եվրոպական փառատոների ասոցիացիա) թվով 715 եվրոպական փառատոններից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկվել է 24 լավագույնների ցանկում: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում