Հասարակական

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

« 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ Ինչպես նշեցի, 19 հազարից 2500-ը արդեն գտնվում է իրենց տեղակայման վայրերում, այն մարդիկ, ովքեր դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար։ Այս պահին Գորիսում գտնվում են 1200 մարդ, ովքեր դեռևս գտնվում են տեղավորման գործընթացում, դա հասկանալի պատճառներով որոշակի ժամանակ է պահանջում։ Մնացած մարդիկ ասել են, որ ունեն իրենց համապատասխան բնակության վայրերը։ Նրանք ասել են, որ մեր աջակցության կարիքը չունեն։ Հասկանալով, որ դա մարդկանց կամքն է և ընդառաջ գնալով այդ հանգամանքին, համաձայնել ենք, որ նրանք գնան այն հասցեներով, որտեղ իրենք նախապես որոշել են»,- նշեց Խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում