ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է աջակցել աշխատանքի տեղավորման հարցում
1 րոպեի ընթերցում
![ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է աջակցել աշխատանքի տեղավորման հարցում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1120568.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ձեռնարկվում են քայլեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին օժանդակելու նպատակով: Օժանդակությունը կլինի գիտական, տեխնիկական, վարչատնտեսական և այլ ոլորտի մասնագետներին աշխատանքի տեղավորման, ինչպես նաև նրանց նյութատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, այս պահին ակադեմիայի Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել բռնի տեղահանված 70 քաղաքացի։
Աշխատանքների կոորդինացման նպատակով Գիտությունների ազգային ակադեմիայից խնդրում են կապ հաստատել ԳԱԱ ընդհանուր բաժնի հետ (010520704, Քրիստինե Դանիելյան)։