Հասարակական

Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից շտապօգնության մեքենաներ են ուղևորվել Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին տեղափոխելու համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան Հայաստանից ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, մեկնել էր Ստեփանակերտ ու տեղափոխել սեպտեմբերի 25-ին ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին:

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով 7 մարդ հիվանդանոցում մահացել է, տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են:

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն Հայաստանի առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է; Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում