Իրավիճակը, որում այժմ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը, հիշեցնում է պատմության ամենամութ ժամերը. Մխիթարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում կատարած գրառմամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումներին:

«Տասն ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինվորականները սկսեցին գնդակոծել Լեռնային Ղարաբաղը: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ պատմությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց, հազարավոր հայ ընտանիքների կորուստների և մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Իրավիճակը, որում այժմ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը` հիշեցնում է պատմության ամենամութ ժամերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է հայ ֆուտբոլիստը:

Մխիթարյանը հիշեցրել է նաև պատմության էթնիկ զտման մութ էջերի, համակենտրոնացման ճամբարների մասին` ափսոսանքով, որ ոչ մեկ բավարար ջանք չի գործադրել կանգնեցնելու այն: Նա ընդգծել է, որ այժմ անկարելի է հետ բերել ոճրագործության զոհերին, սակայն կարելի է կանխել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում:

«Այս սարսափելի պայմաններում անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքով արտակարգ մարդասիրական օգնություն հասցվի և միջազգային մոնիթորինգային առաքելություն տեղակայվի` մարդկության դեմ այդ հանցագործություններին վերջ տալու համար: Այժմ հրատապ է, որ միջազգային ղեկավարները դեմ արտահայտվեն էթնիկ զտումներին և օգտագործեն բոլոր հնարավոր քաղաքական լծակները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ տալու համար: Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»,-գրել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

Հայերեն English Русский

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը