Հասարակական

Արարատի մարզի Սուրենավան գյուղում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով տուժել է երկու մարդ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Սուրենավան գյուղում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով տուժել է երկու մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 25-ին, ժամը 15։32-ին տեղեկություն է ստացել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Բ․ Ա․ Շ․, ծնված 1965 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1970 թ․), փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վարորդը և ուղևոր Վ․ Գ․-ն (ծնված 1936 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում